jkjhkjhkj

18-09-2018 10:48 1836

ANKARA2

 

Թուրքիայում վերջին երկու ամսում սննկացած արհեստավոր անհատ ձեռներեցների թիվը 50 տոկոսով աճել է, հայտնու են թուրքական ԶԼՄ-ները։

Երկրում վերջին 4,5 տարում իրենց խանութներն ու արտադրամասերը փակել է 481.791 անհատ ձեռներեց արհեստավոր։ Միայն վերջին 8 ամսում իրենց խանութները կամ արհեստանոցները ստիպված է եղել փակել 64.305 անհատ ձեռներեց։

Այս տարվա հուլիս և օգոստոս ամիսներին այդ թիվը կազմել է 19.000, մինչդեռ անցյալ տարի նույն ժամանակահատվածում սննկանալու պատճառով խանութներն ու արհեստանոցները փակած անհատ ձեռներեցների թիվն ավելի քիչ էր՝ 12 հազար։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


✕

Հաճախ ընթերցված նյութեր

✕