jkjhkjhkj

05-11-2018 13:03 3294

CHINA US

 

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի սրման հետևանքով մի քանի ազդեցիկ արժույթներ կարող են զիջել իրենց դիրքերը: Այս մասին զգուշացրել են Դանիայի խոշորագույն առևտրային բանկի՝ Danske Bank-ի, վերլուծաբանները:

Փորձագետները պնդում են, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պատերազմի սրման դեպքում առավել մեծ վտանգի տակ կլինի շվեյցարական ֆրանկը և սկանդինավյան երկրների արժույթները: Միևնույն ժամանակ, եվրոն և բրիտանական ֆունտը կարող են ավելի մեծ դիմադրություն ցույց տալ առևտրային պատերազմների սրման ժամանակ՝ տնտեսության չափերի և դրանց քիչ բաց լինելու պատճառով:

Danske Bank- ի վերլուծաբաններն ապահով կայուն արժույթների շարքին են դասել նաև դոլարն ու ճապոնական իենը: Մասնավորապես, նրանց կայուն դիրքը պայմանավորված է մետաղի գների փոփոխության ցածր մակարդակով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր