
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի համաձայնեցման աշխատանքի ավարտին նվիրված ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա նոյեմբերի 25-ին:
Տուսկը նշել է, որ նոյեմբերի 25-ի գագաթնաժողովին կնախորդեն մի շարք հանդիպումներ ու քննարկումներ: Մասնավորապես, արդեն նոյեմբերի 15-ից ԵՄ-ի բոլոր անդամները մանրակրկիտ կուսումնասիրեն այդ համաձայնագիրը, և մինչև շաբաթվա վերջը ԵՄ-ի բոլոր երկրների դեսպանները կհանդիպեն այն քննարկելու համար:
«Հուսով եմ, որ նրանք շատ դիտողություններ չեն ունենա»,-նշել է Տուսկը:
«Նրանք նաև կքննարկեն Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև հետագա հարաբերությունների վերաբերյալ քաղաքական հռչակագրի վերջնականի համաձայնեցման Եվրահանձնաժողովի մանդատը», - հավելել է նա:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



