jkjhkjhkj

21-11-2018 12:47 3079

SA 1 Societe Generale

 

Ֆրանսիայի շուկայական կապիտալիզացիայի մեծությամբ երկրորդ բանկը` Societe Generale SA-ն, համաձայնել է վճարել 1,34 միլիարդ դոլարի տուգանք` ԱՄՆ-ի իշխանությունների հետ առաջացած խնդիրների կարգավորման նպատակով, որոնք մեղադրում են ֆինանսական կազմակերպությանը պատժամիջոցների տակ գտնվող երկրների հետաքրքրությունների շրջանակում միլիարդավոր դոլարների գործարներ իրականացնելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում:

Նշվում է, որ գործարների մեծամասնությունը կապված է Կուբայի հետ:

Ամերիկյան գերատեսչության տվյալով՝ այս տուգանքը կդառնա մեծությամբ երկրորդ դատական պատիժը, որը երբևէ կիրառվել է ֆինանսական հաստատությունների նկատմամբ՝ Միացյալ Նահանգների տնտեսական պատժամիջոցների խախտման համար:

Նոյեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Պետդեպարտամենտը 26 կազմակերպություն է ավելացրել իրավաբանական այն անձանց ցանկում, որոնց հետ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է գործարքներ իրականացնել:

Կուբայի ԱԳՆ-ն ԱՄՆ նոր պատժամիջոցներն ագրեսիվ է անվանել:

Societe Generale SA-ն՝ ֆրանսիական ֆինանսական ընկերություն է: Շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում: Ընկերությունը հիմնադրվել է 1864 թվականին։ Ունի 30 միլիարդ դոլլարի կապիտալ

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր