jkjhkjhkj

22-11-2018 14:33 2953

facebook1 1

 

Facebook ամերիկյան ընկերության հանրային հաղորդակցությունների գծով փոխնախագահի պաշտոնը լքող Էլիոթ Շրեյջն իր վրա էվերցրել Definers Public Affairs ֆիրման վարձելու պատասխանատվությունը, որը քննադատական հրապարակումներ էր զետեղում Google և Apple ընկերությունների վերաբերյալ:

«Այդ գործողությունների պատասխանատվությունն ընկնում է հաղորդակցությունների գծով թիմի ղեկավարության վրա: Այդ ես եմ»,-ասված է Շրեյջի հայտարարության մեջ, որը նախօրեին հրապարակվել է Facebook-ում:

«Ես տեղյակ էի և հավանություն տվեցի Definers-ին և նման ֆիրմաների վարձելու որոշմանը»,-նշել է նա, հավելելով, որ ափսոսում է իր անհաջողության համար: Հայտարարության մեջ Շրեյջը խոստովանել է, որ Facebook-ը խնդրել էր Definers Public Affairs-ին՝ «զբաղվել մրցակիցների հետ կապված աշխատանքով», նշելով, որ կորպորացիան նրան չի դիմել կեղծ լուրեր ստեղծելու կամ տարածելու խնդրանքով:

Նշվում է, որ քննադատությունն իրականացվել է NTK Network պորտալում։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր