
Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը նոր ռեկորդներ է գրանցում. Երկիրն օրական արդյունահանում է 11,2 մլն բարել նավթ, գրում է Bloomberg-ը հղում անելով իրադրությանը ծանոթ մի աղբյուրի:
Հոկտեմբերին Սաուդյան Արաբիայում արդյունահանումը օրական կազմում էր 10,8-10,9 մլն բարել: Արդյունահանումը Սաուդյան Արաբիայում աճել է՝ ի պատասխան սպառողների ավելի բարձր հայտերի, որոնք պատրաստվում էին ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանից նավթի մատակարարումների կրճատման: Թագավորությունը նաև օգտագործում է իր և արտասահմանյան պաշարների նավթը, նշում են գործակալության աղբյուրները:
Նշենք, որ Bank of America-ն թարմացրել նավթի գների կանխատեսումը.
Brent: 2018 թվականին միջին արժեքը կազմելու է 74 դոլար՝ մեկ բարելի դիմաց: 2019-ին՝ այն կկազմի 80 դոլար:
WTI: 2018 թվականին միջին արժեքը կազմելու է 64 դոլար՝ մեկ բարելի դիմաց: 2019-ին՝ այն կկազմի 71 դոլար:
Կարդացեք նաև՝
BANK OF AMERICA-Ն ԱՅԼԵՒՍ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ՆԱՎԹԻՆ
ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



