
Google ընկերությունը Կալիֆոռնիայի Մաունթին Վյու քաղաքում գտնվող իր գլխամասային գրասենյակից ոչ հեռու 1 մլրդ դոլարով գրասենյակային շենքերի համալիր է ձեռք է բերել, հայտնում է San Francisco chronicle թերթը:
Ըստ աղբյուրի՝ դա Սան Ֆրանցիսկոյում և հարակից քաղաքներում անշարժ գույքի ոլորտում ընթացիկ տարվա ամենախոշոր գնումն է:
Խոսքը 12 գրասենյակային շենքի մասին է, որոնցում կարելի է տեղավորել 5 հազար աշխատակից:

Նախկինում համալիրը պատկանել է LinkedIn սոցիալական ցանցին: Այս ամիս The Wall Street Journal-ը գրել էր, որ ամերիկյան Google կորպորացիան ծրագրում է ընդլայնել Նյու Յորքում իր ներկայացուցչությունը:
Ընկերությունը մտադիր է 12 հազար նոր աշխատակից տեղավորող գրասենյակային շենքեր ձեռք բերել, ինչը թույլ կտա կրկնապատկել ընկերության նյույորքյան աշխատակազմը:
Google-ը՝ ամենաշատ գործածվող որոնողական համակարգն է: Ամսական ընդունում է ավելի քան 41 միլիարդ 345 մլն հարցում, ինդեքսավորում է ավելի քան 25 միլիարդ վեբ-էջ, կարող է տեղեկատվություն գտնել 191 լեզուներով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



