jkjhkjhkj

28-11-2018 11:50 1368

kostin andrey vtb

 

«ՎՏԲ» Բանկի գործադիր տնօրեն Անդրեյ Կոստինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում չի ակնկալում լուրջ սպառնալիք երկրի բանկային հատվածի համար:

Կոստինը հայտարարել է, որ իր կարծիքով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չեն ունենա իրանական սցենար:

Բացի այդ, բանկային համակարգը, նույնիսկ սահմանափակման պայմաններում, չի տուժի:

«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ բանկային հատվածը բավականաչափ հուսալի է, որպեսզի աշխատի և հետագայում տնտեսական աճ ապահովի», - ասել է Կոստինը` ելույթ ունենալով Ֆինանսական համալսարանի ֆորումին:

Նշենք, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանի բանկային հատվածի շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,7 անգամ և կազմել 1 տրլն 183 մլրդ ռուբլի: Բանկային համակարգի ակտիվները 10 ամիսների ընթացքում աճել են 5.85 տրլն ռուբլիով և հասել 90.6 տրիլիոն ռուբլի: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով` բնակչության ավանդներն աճել են 0,6 տոկոսով, դրանց ծավալը հասել է 27,1 տրիլիոն ռուբլու, ինչը բանկերի պարտավորությունների 29,9 տոկոսն է:

Կարդացեք նաև՝ 

ՌԴ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՇԱՀՈՒՅԹԸ 10 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՐԵԹԵ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

ԱՆԴՐԵՅ ԿՈՍՏԻՆ կենսագրություն

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր