jkjhkjhkj

29-11-2018 14:24 935

VTB1

 

Ուկրաինայի Ազգային բանկը որոշել է անվճարունակ ճանաչել ռուսական «ՎՏԲ Բանկի» ուկրաինական «դուստր» ձեռնարկությանը: Այս մասին հայտնում է կարգավորչի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի Ազգային բանկի խորհուրդը որոշում է կայացրել «ՎՏԲ Բանկը» դասակարգել անվճարունակների ցանկում՝ բանկի ավանդատուների և վարկառուների շահերը պաշտպանելու համար: Որոշումը կայացվել է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Ուկրաինայի օրենքի 76-րդ հոդվածի պահանջներին համապատասխան«,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի Ազգային բանկից հիշեցրել են, որ 2018 թվականի նոյեմբերի 13-ին «ՎՏԲ Բանկը» դասակարգվել էր խնդրահարույց ֆինանսական կազմակերպությունների շարքին՝ կապված իրացվելիության ու եկամտաբերության հետ դժվարությունների հետ:

Այդ ժամանակ ժամկետ էր սահմանվել է «ՎՏԲ Բանկի» համար, որպեսզի պլան մշակի օրենսդրության պահանջներին համապատասխան գործունեությանն ուղղված:

Բանկի անվճարունակ ճանաչելու որոշումը հիմնավորվել էր կարգավորչի այն պնդմամբ, որ «բացակայում են սեփականատերերի իրական գործողությունները», նաև խախտվում են երկրի բանկային օրենսդրության պահանջները:

Ազգային բանկից նաև հավելել են, որ այդ իրավիճակը չի ազդի Ուկրաինայի բանկային հատվածի կայունության վրա, քանի որ բանկի մասնաբաժինը «վճարունակ բանկերի զուտ ակտիվների 0,6 տոկոսն է»:

«Ներկայումս բանկային հատվածի իրացվելիությունը կազմում է մոտ 75 միլիարդ գրիվեն (2.7 միլիարդ դոլար), որը բավարար է իր պատշաճ և առանց խոչընդոտ գործելու համար», - ասել են Ազգային բանկից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում «ՎՏԲ» ֆինանսական խմբի դուստր բանկը միջնորդավճարներ և սահմանափակումներ է ներդրել իր բանկոմատներից և մասնաճուղերից գումարի կանխիկացման համար, ասվում է վարկային կազմակերպության կայքում: Ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչները «ստիպված են» դիմել նման միջոցառումների՝ ռուսական պետական կապիտալով Ուկրաինայում գործող երեք բանկերի բոլոր ակտիվների օտարման արգելքի վերաբերյալ Կիևի Վերաքննիչ դատարանի որոշման պատճառով: Դատարանը սեպտեմբերին որոշել էր, որ արգելքը պետք է լինի ռուսական փոխհատուցում ուկրաինական ընկերություններին՝ Ղրիմում կայացած հանրաքվեից հետո թերակղզում կորցրած ակտիվների դիմաց:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր