
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը մոտ ապագայում միայն կակտիվանա, հայտնում է Bloomberg- ը հղում անելով Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբաններին:
Ընդ որում, փորձագետները վստահ են, որ առևտրային պատերազմը թույլ կտա Վաշինգտոնին վերադարձնել երկրին խոշորագույն արտադրությունները, ինչն իր հերթին հնարավորություն կտա ԱՄՆ-ին գերակայել Չինաստանի նկատմամբ:
Այսպիսով, փորձագետները դիտարկել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի Արգենտինայում G20 գագաթնաժողովի հանդիպման որոշ որոշ տարբերակներ:
Առավել լավատեսական տարբերակն այն է, որ երկու երկրների ղեկավարները հրաժարվեն իրենց երկրների միջև արդեն սահմանված սահմանափակումներից, բայց դա քիչ հավանական է:
Ավելի իրատեսական սցենարն այն է, որ ներմուծման մաքսատուրքերը միայն կբարձրանան, իսկ առևտրային պատերազմը կընթանա հետագա էսկալացման ճանապարհով, ընդգծել են վերլուծաբանները:
Կարդացեք նաև՝
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՄՆ-ԻՆ՝ ՆՈՐ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԱՄՆ-Ի ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ ՄՏԵԼ
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



