jkjhkjhkj

04-12-2018 13:41 1414

BANK ROSSII 12

 

Ռուսաստանի Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում խոշոր խաղացողների հետ քննարկել է «հաղորդակցության միջոց» ստեղծելու գաղափարը՝ կարգավորիչին խոշոր հաճախորդների հանձնարարականների մասին ժամանակին տեղեկացնելու համար:

Խոսքն այն գործարքների մասին է, որոնք կարող են զգալիորեն ազդել ռուբլու փոխարժեքի վրա:

Այս նախաձեռնությունը շուկայում մտահոգություն է առաջացրել, քանի որ բանկի և նրա հաճախորդի միջև գործարքները սովորաբար չեն բացահայտվում: Reuters- ի աղբյուրի փոխանցմամբ՝ կարգավորչի հետ հանդիպման մասնակիցները դեմ են արտահայտվել գաղափարին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Բանկը գործարկել է վստահության հեռախոսահամար՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Այն ավտոմատ ռեժիմով շուրջօրյա գործում է: Կարգավորիչն ուսումնասիրելու է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումները, որոնցում նշված է լինելու ԿԲ աշխատակիցների կողմից կոռուպցիոն դրսևորումների մասին:

Խոսքը շահերի բախման, նաև պարտավորությունների և արգելքների պահպանման մասին է:

Կարդացեք նաև՝ ԻՆՉՊԵ՞Ս Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԸ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր