
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը մշակել է ռազմադաշտային բանկոմատ, որը ստեղծվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի շասսիի հիման վրա:
Անիվների վրա բանկոմատի գաղափարը կայանում է նրանում, որպեսզի զինծառայողները կարողանան օգտվել բանկային ծառայություններից՝ վարժանքների ժամանակ, նաև դաշտային ճամբարներում, որտեղ չկա բանկային ենթակառուցվածք, հայտնում РИА Новости-ն հղում անելով Պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
«Դեկտեմբերի 6-ին Մոսկվայան շրջանի Ալաբինոյի ուսումնական զորավարժարանում եղի կունենա նոր շարժական ռազմադաշտային բանկոմատի ցուցադրություն, որը տեղադրված է« ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի շասսի վրա», - ասել են նախարարությունից:
Ռազմական բանկային համակարգը բաղկացած է` բանկոմատից, որի էկրանը դուրս է գալիս մեքենայի բեռնախցիկից, շարժական գրասենյակից` դրամարկղային գոտիով, նաև արբանյակային կապի կայանից և ռադիոկայանից: Գումարի անվտանգության համար պատասխանատու է պաշտպանիչ զրահապատ շերտը:
Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ արտարժույթի գործարքների հնարավորության վերաբերյալ ոչինչ չի ասվում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



