jkjhkjhkj

08-12-2018 13:17 1554

U.S.A China Trade War

 

Միջազգային շուկաներում ակտիվները 5-10 տոկոսով ավելի թանկ կարժենաին, եթե չլինեին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային վեճերը, ասել է Citi Private Bank- ի միջազգային ներդրումային բաժնի պետ Դեյվիդ Բեյլինը:

Ինչպես նշում է փորձագետը՝ EMEA Media Summit Citi-ի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, առևտրային պատերազմները կմնան 2019 թվականին հիմնական ռիսկերից մեկը: Բացի այդ, նա առաջարկում է ներդրողներին հաշվի առնել Brexit-ի և իտալական բանկերի ռիսկերը:

Ըստ Բեյլինի՝ Citi Private Bank- ը ակնկալում է EPS-ի (մեկ բաժնետոմսի շահույթ) աճի գլոբալ մասշտաբով նվազում ՝2018 թվականին 16 տոկոսից մինչև 2019-ին 8 տոկոս:

Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսության աճը, ըստ նրա գնահատականների, կդանդաղի 2019 թվականին, սակայն մնալու է 3 տոկոսից բարձր՝ 2018 թվականի վերջի դրությամբ 3,3 տոկոսից հետո:

Փորձագետների կարծիքով՝ համաշխարհային ֆոնդային բորսայի ընդհանուր եկամուտը 2019 թվականին կկազմի 7 տոկոս, իսկ պարտքի շուկան`1 տոկոս: Բեյլինն առաջարկում է որդեգրել ընտրովի մոտեցում՝ հաջորդ տարի ներդրումներ կատարելիս:

ԱՄՆ-ը «սակագնային պատերազմ» է սկսել Չինաստանի նկատմամբ՝ ներդնելով չինական ապրանքների համար 250 միլիարդ դոլարի մաքսեր: Չինաստանը հայելային է արձագանքել:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր