jkjhkjhkj

10-12-2018 13:20 859

japan china

 

Ճապոնիայի կառավարության որոշմամբ՝ Չինաստանի Huawei և ZTE ընկերություններին արգելվում է պետական պարտավորագրեր ստանալ և պետական գնումների մասնակցել Ճապոնիայի տարածքում, հայտնել է Kyodo գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ համապատասխան միջոցները ձեռնարկվել են կիբեռանվտանգությանը նվիրված նիստի արդյունքներով:

«Մեզ համար չափազանց կարևոր է չգնել սարքավորումներ, որոնք վնասաբեր գործառույթներ են կրում և կարող են կիրառվել տեղեկատվության հափշտակման, դրա ոչնչացման և տեղեկատվական համակարգերի աշխատանքի խախտման համար»,- Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

2018 թվականի ամռանն ԱՄՆ-ը նույնպես որոշում է կայացրել Միացյալ Նահանգների պետական հիմնարկությունների կողմից ZTE և Huawei-ի հեռահաղորդակցական սարքավորանքի գնման և կիրառման արգելք սահմանելու մասին: ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս պնդել են, որ դրանք համագործակցում են ՉԺՀ-ի հատուկ ծառայությունների հետ:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր