
Վճարային հսկա Mastercard-ն արտոնագրել է անանուն կրիպտոարժութային գործարքների իրականացման համար տեխնոլոգիա:
Հայտի համաձայն՝ ԱՄՆ Արտոնագրային բյուրոն մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս բլոկչեյնում իրականացվող գործարքի ժամանակ թաքցնել ուղարկողի անունը և գումարի չափը:
Գաղտնիությունն ապահովվելու է միջանկյալ հասցեների օգտագործման հաշվին, որոնք փոխգործակցում են քսակների հանրային հասցեների հետ:
Փաստացի՝ օգտատիրոջ գործարքը մասնատվում է երկու մասի: Այդ տեխնոլոգիայի օգտագործմամբ՝ օգտարերերը կրիպտոարժույթ ուղարկելու և ստանալու են սահմանափակ քանակությամբ հասցեներից, որոնք իրենց հերթին միախառնվելու են այլ օգտատերերի գործարքների ընդհանուր զանգվածի հետ:
Mastercard-ի հայտարարության համաձայն՝ իրենց մշակումը նպատակ ունի բավարարել գաղտնիության պահանջարկ ունեցող օգտատերերին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



