
Վենեսուելայում 2018 թվականի նոյեմբերի վերջին սպառողական գներն աճել են 1.3 մլն տոկոսով տարեկան կտրվածքով, գրում է Reuters-ը հղում անելով Ազգային ժողովի հայտարարությանը:
Հաղորդվում է՝ նոյեմբերին գնաճը 144 տոկոս է կազմել՝ հոկտեմբերի 148 տոկոսի համեմատ, իսկ սեպտեմբերին այն կազմել էր 233 տոկոս
Երկրի Ազգային ասամլեայի ֆինանսների գծով հանձնաժողովի ղեկավար Ռաֆայել Գուսմանը նշել է, որ հունվարից նոյեմբեր գնաճը կազմել է 702 հազար տոկոս, իսկ տարեկան կտրվածքով 1 մլն 290 հազար տոկոս:
Այս տարվա հուլիսին ԱՄՀ-ից կանխատեսում էին, որ Վենեսուելայում գնաճը տարեվերջին հասնելու է 1 միլիոն տոկոսի, ինչը կլինի ժամանակակից պատմության մեջ վատթարագույն տնտեսական ճգնաժամը:
Վենեսուելայում տնտեսական ճգնաժամ է սկսվել 2014 թվականին նավթի գների անկման պատճառով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



