
Դեկտեմբերի 11-ին Գերմանիայում տեղի է ունեցել է Apple Pay վճարային ծառայության պաշտոնական մեկնարկը: Գերմանիայում գործարկման պահին Apple Pay-ի գործընկերներն են American Express, Deutsche Bank, Hanseatic Bank, HypoVereinsbank, Edenred, Comdirect, Fidor Bank և o2, N26, boon, bunq և VIMpay վճարային ծառայություններ:
Հավելվածի միջոցով վճարումնեւ կկարողանան ընդունել այնպիսի ռեթեյլերներ, ինչպիսիք են՝ Aldi և Lidl, Kaufland և Kaufhof սուպերմարկետների ցանցերը, Rossmann և DM- ի դեղատները, H &M, Esprit, C & A և Zara հագուստի խանութները, նաև MediaMarkt սպառողական էլեկտրոնիկայի ցանցը: Ավելի վաղ, սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել են կատակել, որ Apple Pay համակարգը շատ երկար և դանդաղ է Գերմանիա հասնում:
Apple Paу-ը նոյեմբերի 5-ին իր աշխատանքն էր սկսել Գերմանիայում: Հաղորդվել էր գերմանալեզու կայքի գործարկման մասին: Կայքում նշված են տարբեր բանկեր, գործընկերներ և վարկային քարտի տեսակներ: Դրանց շարքում են՝ American Express-ը, Maestro-ն, Mastercard-ն ու Visa-ն:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



