
Ուկրաինայի Հիփոթեքային պետական հաստատությունը կասեցրել է «ՎՏԲ Բանկի» հիփոթեքային վարկերի սպասարկման մասին պայմանագիրը: Այս մասին հաղորդում է Maanimo-ն հղում անելով բանկի մամուլի ծառայությանը:
Պայմանագիրն ուժը կկորցնի դեկտեմբերի 17-ին: Համաձայնագրի դադարեցումը նախաձեռնել է Հիփոթեքային պետական հաստատությունը: «ՎՏԲ Բանկը» փոփոխությունների չի կատարել պարտատերերի և երաշխավորողների իրավունքներում և պարտականություններում, նաև վճարումների չափերում:
Պայմանագրի չեղյալ համարման պահից «ՎՏԲ Բանկն» իրավունք չի ունենա ընդունել վարկային վճարումներ: Եթե միջոցները մուտքագրվեն բանկ, ապա դրանք կհամարվեն «փոխանցված միջոցներ չհամապատասխանող ստացողի հաշվին» և կվերադարձվեն վճարողին՝ «Վճարային համակարգերի և միջոցների փոխանցման մասին» օրենքի համաձայն:
Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի Ազգային բանկը որոշել է անվճարունակ ճանաչել ռուսական «ՎՏԲ Բանկի» ուկրաինական «դուստր» ձեռնարկությանը՝ բանկի ավանդատուների և վարկառուների շահերը պաշտպանելու համար: Որոշումը կայացվել է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Ուկրաինայի օրենքի 76-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



