
Քաթարի կառավարությունը պատրաստել է 2019 թվականի բյուջեի նախագիծ, որի համաձայն՝ մեկ բարել նավթն արժենալու է 55 դոլար: Էներգետիկայի հարցով պետական նախարար Սահադ բեն Շրիդա ալ Քաաբին Դոհայում կայացած ֆորումի շրջանակում մասնակցել է տարբեր քննարկումների, որոնք վերաբերել են էներգետիկ ոլորտին:
«Մեր 2019 թվականի բյուջեում նաֆթի գինը կազմելու է 55 դոլար՝ մեկ բարելի դիմաց», — հայտարարել է նա:
Ավելի վաղ, Bank of America Merrill Lynch-ը տարեկան կանխատեսումների հաշվետվությունում ակնկալել է, որ Brent տեսակի նավթը 2019 թվականին կլրացնի ոչ վաղ անցյալում ունեցած կորուստները և կամրապնդվի մեկ բարելի դիմաց 70 դոլար մակարդակում: Շուկայի մյուս վերլուծաբանները նշում են հաջորդ տարվա համար մեկ բարելի դիմաց 60 դոլար կամ ավելի ցածր մակարդակը:
News.ru գրում է, որ Դոհայի 18-րդ ֆորումում Քաթարի և ՄԱԿ-ի միջև համաձայնագիր է կնքվել՝ Դոհայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության բացման վերաբերյալ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



