jkjhkjhkj

17-12-2018 17:18 1435

credit cards finagent

 

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ռուսական բանկերի կողմից մոտ 9 միլիոն քարտ է տրամադրվել բնակչությանը: Նման տվյալներ են հրապարակել Վարկային պատմությունների ազգային բյուրոն:

Կազմակերպության մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2018 թվականի 10 ամսվա ընթացքում վարկային կազմակերպությունները 69.2 տոկոսով ավելացրել է վարկային քարտերի քանակը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն ընդհանուր առմամբ դարձել են 8.97 միլիոն միավոր քարտի սեփականատեր:

Նոր վարկային քարտերի առավելագույն քանակը թողարկվել է Մոսկվայում ` 550.7 հազար, Մոսկվայի շրջանում` 431 հազար, Կրասնոդարի երկրամասում` 329.7 հազար:

Ըստ Վարկային պատմությունների ազգային բյուրոյի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վիկուլինի՝ 2018 թվականին նոր վարկային քարտերի թողարկման աճը կայուն բարձր մակարդակի վրա է:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր