
Ռուսական բանկային հատվածի շահույթը 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 1,2 միլիարդ ռուբլի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,5 անգամ, նշվում է Ռուսաստանի Բանկի զեկույցում:
Ռուբլով ակտիվները 11 ամսում հասել են 6 միլիարդ ռուբլու, իսկ արտասահմանյան արժույթով ակտիվները կրճատվել են հասնելով 25.5 միլիարդ դոլարի: Ազգային արժույթի ակտիվների աճը պայմանավորված է ոչ ֆինանսական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վարկավորումներով:
Ֆիզիկական անձանց վարկավորումը 11 ամսում աճել է 21.4 տոկոսով:
ՌԴ ԿԲ-ում նշում են, որ հիփոթեքային վարկավորման շնորհիվ ցուցանիշն աճում է: Հիփոթեքային պարտքը նոյեմբերի 1 դրությամբ կազմում է 6.4 տրիլիոն ռուբլի:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական բանկերը վարկային քարտերի տրամադրումն ավելացրել են 69.2 տոկոսով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



