
«Գազպրոմն» արդեն երրորդ ամիսը շարունակ կրճատում է բնական գազի մատակարարումների ծավալն արտասահմանյան հեռավոր երկրներ: Այսպես՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ից 15-ն արտահանումը կրճատվել է 8 տոկոսով և կազմել 8.4 միլիարդ խորհանարդ մետր:
Ընդ որում, նոյեմբերին մատակարարումները կրճատվել են 12 տոկոսով, իսկ հոկտեմբերին 6 տոկոսով, գրում է «Интерфакс»-ը:
Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մատակարարումները կրճատվում են՝ Եվրոպայում չափազանց մեղմ եղանակի պատճառով գների նվազման ֆոնին: Գրանցվում է գազի նվազ օգտագործում:
Դրան նպաստում է նաև այլընտրանքային էներգիայի օգտագործումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընթացիկ տարվա հունվարից մինչև նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում Եվրամիության երկրներում ռուսական գազի մատակարարումների ծավալն աճել էր 6,2 տոկոսով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



