jkjhkjhkj

21-12-2018 11:13 1485

brexit bank of england finagent

 

Անգլիայի Բանկը մտահոգություն է հայտնել Brexit- ի շուրջ վատթարացող իրավիճակի կապակցությամբ, հայտնում է Associated Press-ը:

Ըստ բանկի, Բրյուսելի հետ նախնական պայմանավորվածության մերժումն «ավելացրել է անորոշությունը» և կարող է բացասական հետևանքներ ունենալ:

Այնուամենայնիվ, Անգլիայի Բանկը մինչ օրս չի բարձրացնում բազային տոկոսադրույքը Մեծ Բրիտանիայի համար, ըստ խորհրդի որոշման, այն կմնա 0.75 տոկոս մակարդակում:

Հիշեցնենք, որ Brexit-ի հետևանքով Լոնդոնի բանկերից և ֆինանսական ընկերություններից մոտ 800 միլիարդ եվրոյի ակտիվներ են փոխանցվելու Մայնի Ֆրանկֆուրտ: Հազարավոր բրիտանացի ֆինանսիստներ ևս նախատեսում են տեղափոխվել Գերմանիա: Այս մասին հայտնել էին Frankfurt Main Finance-ից: Բրիտանական և եվրոպական բանկերը ներկայումս որոշում են, արդյո՞ք իրենց բիզնեսի միայն մի մասը տեղափոխել Լոնդոնից, թե բոլոր գործառույթները:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր