
Այս տարի աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են մոտ 511 միլիարդ դոլար, գրում է Bloomberg-ը։
Հաղորդվում է, որ ներկայումս աշխարհի ամենահարուստ մարդկանց ունեցածքն այսօրվա դրությամբ գնահատվում է 4,7 տրիլիոն դոլար։
Սա կապված է համաշխարհային առեւտրում լարված իրավիճակի, ամերիկյան տնտեսության անկման մտավախություններիի, ինչպես նաեւ շուկաների նվազման հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Facebook սոցիալական ցանցի ղեկավար և հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տարեսկզբից 17,4 մլրդ դոլար է կորցրել ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» կապակցությամբ ընկերության շուրջ ծագած սականդալի ֆոնին:
Հոկտեմբերին Amazon առեւտրական ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունն ընդամենը երկու օրվա ընթացքում նվազել Էր միանգամից 19,2 մլրդ դոլարով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



