
2019 թվականին Huawei ընկերությունն իր Huawei Pay վճարային համակարգն է գործարկելու Ռուսաստանում: Սկզբում այն փորձարկելու են «Գազպրոմբանկը» և «Ռոսսելխոզբանկը»:
Անշփում համակարգը հասանելի կլինի վերը թվարկված բանկերի քարտապաններին, նաև սմարթֆոնների սեփականատերերին: Mate 20, Mate 20 Pro, Mate 20 RS, P20, P20 Pro, P10, P10 Plus, Honor 10, Honor View 10, Honor 9 և Honor 8X: Այժմ այս սմարթֆոնների սեփականատերերը գնումների համար կարող են վճարել Google-ի միջոցով:
Համակարգը օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել Huawei Wallet հավելվածը: Դրա համար օգտագործողը պետք է մուտքագրի քարտի տվյալներ և հաստատի դրանք:
Հիշեցնենք, որ Huawei սմարթֆոնների չինական արտադրողը 2018 թվականի երկրորդ եռամսյակում վաճառքներն ավելացրել էր ավելի քան մեկ երրորդով և այդ ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղն է գրավել՝ առաջ անցնելով Apple-ից: Huawei-ի վաճառքներն ապրիլ-հունիս ամիսներին տարեկան արտահայտությամբ ավելացել են 38,6 տոկոսով և կազմել 49,8 մլն միավոր:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



