
Վերջին ժամանակներում ոլորտային փորձագետներն ու հետազոտական ընկերությունները նվազեցնում են իրենց կանխատեսումները՝ iPhone-ի վաճառքի և Apple- ի բաժնետոմսերի գների վերաբերյալ:
Վերջերս Jefferies- ը կիսվել է իր կանխատեսումներով Apple ընկերության ապագայի վերաբերյալ: Փոքր ինչ առաջ անցնելով, կարելի է ասել, որ ընկերությունը նույնպես իջեցրել է իր կանխատեսումները՝ iPhone արտադրողի բաժնետոմսերի արժեքի մասով:
Jefferies-ի վերլուծաբանների խոսքով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում Apple-ը կկարողանա վաճառել մոտ 72 միլիոն սմարթֆոն: Ընդհանուր վաճառքները կհասնեն 206 միլիոն հատ iPhone-ի: Միևնույն ժամանակ վերլուծաբանները վերջերս խոսում էին մեծ թվերի մասին:
Իրենց վերջին կանխատեսումներով նրանք իջեցրել են iPhone- ի վաճառքի կանխատեսումը 3 տոկոսով, իսկ Apple-ի շահույթը՝ 4 տոկոսով: Ընդ որում, Jefferies- ի վերլուծաբանները կարծում են, որ Apple-ը դեռ բավականաչափ հնարավորություններ ունի իրավիճակը շտկելու համար: Դրան կարող են աջակցել Apple Pay-ը, iCloud-ը, Apple Music-ը, App Store-ը և ծառայությունները:
Հավելյալ ծառայություններից եկամուտների աճը և iPhone- ից կախվածության անկումը կարող են դրականորեն ազդել բաժնետոմսերի աճի վրա:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



