Apple ընկերությունը 2019 թվականի առաջին եռամսյակում 10 տոկոսով նվազեցնելու է սմարթֆոնների երեք նոր մոդելների՝ iPhone XS-ի, XS Max-ի և XR-ի արտադրությունը, գրել է Nikkei Asian Review-ը:
Անցած շաբաթ Apple-ի բաժնետոմսերն էժանացել են վերջին 16 տարվա ընթացքում շահույթի կանխատեսման առաջին իջեցման պատճառով: Ընկերության ղեկավար Թիմ Կուկը հունվարի 2-ին նշել է, որ iPhone-ի վաճառքները, այդ թվում՝ Չինաստանում, սպասումներից թույլ են եղել, և վերլուծաբաններն անհանգստանում էին սմարթֆոնների արտադրության ավելի զգալի կրճատումից:
Ըստ Nikkei-ի աղբյուրների՝դեկտեմբերին Apple-ը երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ մատակարարներին խնդրել է նվազեցնել համալրող մասերի և iPhone-ների թողարկումը:
Հրատարակության մեկ այլ աղբյուր հայտնել է, որ ընդհանուր առմամբ iPhone-ի արտադրությունը կարող է նվազել մինչև 40-43 միլիոն՝ ավելի վաղ սպասվող 47-48 միլիոնից, այսինքն՝ տարեկան արտահայտությամբ ավելի քան 20 տոկոսով:
Apple-ը չի մեկնաբանում արտադրության ծավալների կանխատեսումների վերաբերյալ հաղորդագրությունները: Դրա հետ մեկտեղ, Apple-ի նոր գնահատումների համաձայն, նրա հասույթն առաջին ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել է դեկտեմբերի 29-ին, կազմել է մոտ 84 մլրդ դոլար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am


