jkjhkjhkj

14-01-2019 13:51 1559

china trade finagent

 

Չինաստանի արտաքին առևտրի ծավալը 2018 թվականին հասել է ամբողջ պատմության ընթացքում ռեկորդային նշագծի՝ կազմելով 4,62 տրիլիոն դոլար և 2017 թվականի համեմատ աճել 12,6 տոկոսով: Այս մասին լրագրողներին հայտնել է Չինաստանի Գլխավոր մաքսային վարչության ներկայացուցիչ Լի Կույվենը:

Չինաստանի արտահանումը մեկ տարում աճել է 9,9 տոկոսով, մինչդեռ ներմուծման աճը կազմել է 15,8 տոկոս:

Արտաքին առևտրի բնագավառում դրական հաշվեմնացորդը հասել է 546,8 միլիարդ դոլարի:

Չինաստանի դրական հաշվեմնացորդի աճը շարունակվել է չին-ամերիկյան առևտրի բնագավառում՝ 2018 թվականի արդյունքներով ավելանալով մինչև 323,32 միլիարդ դոլար:

2017 թվականին այս ցուցանիշը եղել է 275,8 միլիարդ դոլար: Չնայած երկու երկրների միջև «սակագնային պատերազմին», չինական ապրանքների արտահանումը Միացյալ Նահանգներ աճել է 11,3 տոկոսով, մինչդեռ Միացյալ Նահանգներից ներմուծումն ավելացել է 0,7 տոկոսով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր