
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը մեկնաբանել է Renault-ի և Nissan-ի միաձուլմանը հասնելու Փարիզի մտադրության վերաբերյալ տեղեկությունը: Այս մասին հաղորդում է Le Monde-ն:
Նրա խոսքով՝ տվյալ պահին երկու ընկերությունների ձուլման հարցն «օրակարգում չկա»:
Նա նաև հավելել է, որ Փարիզը հակված է գոյություն ունեցող Renault և Nissan դաշինքի «երկարակեցությանը»: Լե Մերն ընդգծել է, որ «օրակարգում է» Renault-ի ղեկավարության փոփոխությունը:
Ավելի վաղ ճապոնական Nikkei-ն հայտնել էր, որ ֆրանսիական պատվիրակությունը, որում ընդգրկված էր նաև Renault-ի տնօրենների խորհրդի նախագահ Մարտեն Վիալը՝ այցել է Ճապոնիա՝ Renault և Nissan Motor ընկերությունների միաձուլման բանակցությունների համար: Հաղորդվում էր, որ պետք է ստեղծվի միասնական հոլդինգային ընկերություն:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



