jkjhkjhkj

21-01-2019 16:11 1540

oil oil

 

Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և Թուրքիայից անմիջապես հետո վերսկսել է իրանական նավթի ներմուծումը, հայտնել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:

«Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և Թուրքիայից անմիջապես հետո նույնսպես սկսել է իրանական նավթ ներմուծել,- նրա խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:- Աստիճանաբար ածխաջրածինների առևտրից դրամամուտքերը կգան երկրի տնտեսություն»:

Նա նշել է, որ ԿԲ-ի և արտահանող ընկերությունների միջև ստորագրված համաձայնագրերի շնորհիվ «նաև կմեծանա Իրանի ոչ նավթային արտահանումը»:

«Ես վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ պետությունը բավարար քանակությամբ արժութային պաշարներ ունի մարդկանց բազային պահանջմունքները լիովին ապահովելու համար»,- հավելել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաև հայտնել է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

Միացյալ Նահանգներն օգոստոսի 7-ին գործարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Վաշինգտոնը հայտարարել է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին և դրա գնորդներին կոչ է արել հրաժարվել նման գնումներից:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ է տրամադրել Իտալիային, Հունաստանին, Չինաստանին, Հնդկաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թուրքիային և Թայվանին:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր