
«Սբերբանկի» ղեկավար Հերման Գրեֆը հայտարարել է Ռուսաստանում 2019 թվականի ավարտին հիփոթեքային տոկոսադրույքների նվազման հնարավորության մասին:
«Իմ կարծիքով՝ տարվա երկրորդ կեսին գնաճը պետք է կայունանա: Իմ անձնական կանխատեսումն է. տարվա վերջ տոկոսադրույքներն ընդհանուր առմամբ կարող են անկում գրանցել, հիփոթեքի դեպքում ևս: Սակայն, թե ինչպես է զարգանալու մակրոտնտեսությունը՝ դեռ բարդ է գուշակել», — ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրավիճակի վրա ազդելու է ոչ միայն գնաճը, այլև Կենտրոնական բանկի հաշվարկային տոկոսադրույքը:
2018 թվականի դեկտեմբերին Գրեֆը հայտարարել էր, որ չի բացառում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների բարձրացում: Նրա խոսքով, դա հնարավոր է Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից այդ սեգմենտի կարգավորման խստացման դեպքում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



