
Forbes China-ն ներկայացրել է Չինաստանի բացառիկ կին ձեռներեցների վարկանշային աղյուսակը: Ցուցակում առաջին երեք տեղերը զբաղեցրել են՝ Չինաստանի CITIC Bank Corporation Limited-ի տնօրենների խորհրդի նախագահ Լի Ցինպինը, Hang Seng Bank Limited- ի գլխավոր գործադիր տնօրեն Չժեն Հուեյմինը և Yum China Holdings Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և խորհրդի անդամ Ցյույ Ցույժենը:
Այս վարկանիշը հիմնված է այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են աշխատակիցների քանակը, ընկերության հեղինակությունը որը ղեկավարվում է կին ձեռներեցների կողմից:
Ընդհանուր առմամբ՝ ցուցակը ներառում է Չինաստանի 100 գործարար կանանց: 2019 թվականի հունվարի 8-ի դրությամբ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կողմից կառավարվող ընկերությունների ընդհանուր շուկայական արժեքը գերազանցել է 11 տրիլիոն յուանը:
Նշվում է նաև, որ այսօր կանայք առաջատար դեր են խաղում Չինաստանի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում: Կին ձեռներեցների թվի աճը և նրանց հաջողությունը նպաստում են բիզնեսի բարգավաճմանը և զարգացմանը, նաև կայունացնում հասարակական առաջընթացը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



