
Գերմանիայի իշխանություններն ընդունել են մինչև 2038 թվականի վերջ էներգետիկ ոլորտում ածուխից հրաժարվելու վերաբերյալ ծրագիր: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Երկիրը հույս ունի նման արդյունքների հասնել դաշնային բյուջեից սուբսիդավորման շնորհիվ:
Նշվում է, որ Գերմանիայի կառավարության ածխի հանքարդյունաբերության հարցերով հանձնաժողովը որոշել է 40 միլիարդ եվրո հատկացնել դաշնային հողերին, որոնք ձգտում են հրաժարվել որպես էլեկտրաէներգիայի աղբյուր ածուխի օգտագործումից:
Պարբերականը հիշեցնում է, որ Գերմանիայում քարածխի արդյունահանման վերջին հանքը փակվել է 2018 թվականի դեկտեմբերին: Այժմ Գերմանիայում օգտագործվող բոլոր ածուխները ներկրվելու են այլ երկրներից:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



