jkjhkjhkj

31-01-2019 14:11 1182

INSTEX

 

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները գրանցել են INSTEX ընկերությունը (Instrument in Support of Trade Exchanges-Առևտրական հաշվարկների աջակցման գործիք) Միացյալ Նահանգների պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ եվրոպական երկրների առևտրական հարաբերություններին օժանդակելու համար, հայտնել է գերմանական ARD հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ կազմակերպության կենտրոնակայանը գտնվելու է Փարիզում, իսկ այն գլխավորելու է բանկային ոլորտում փորձառություն ունեցող Գերմանիայի քաղաքացի:

Երեք երկրներից յուրաքանչյուրի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից բաղկացած դիտորդական խորհրդի նախագահ կդառնա բրիտանացի:

Եվրամիության ցանկացած պետություն նույնպես կկարողանա իր ներկայացուցչին ուղարկել խորհուրդ:

ԵՄ-ն ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ առևտրային հարաբերությունների աջակցման համար ֆինանսական տրանզակցիաների մեխանիզմ ստեղծելու մտադրության մասին հայտարարել էր անցյալ տարվա աշնանը: Ենթադրվում էր, որ այն կսկսի գործել արդեն 2018 թվականի դեկտեմբերին: Մեխանիզմը պետք է երաշխավորի միջազգային ֆինանսական գործարքավարությունները Իրանի և ԵՄ-ի երկրների միջև՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործողությունից անկախ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, որը ստորագրվել է 2015 թվականին եւ սահմանափակում է Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների և Միացյալ Նահանգների ու Եվրամիության միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց:

Համաձայնագրի մնացած մասնակիցները հավանություն չեն տվել համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն և հավատարիմ մնացել նախկին պայմանավորվածություններին:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր