jkjhkjhkj

21-02-2019 11:27 1267

Beznal1

 

Ընթացիկ տարվա արդյունքներով` անկանխիկ վճարումների ծավալը կհասնի 66 տոկոսի: Այս մասին լրագրողներին պատմել է Ռուսաստանի բանկի ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինան:

Նա հայտարարել է, որ 2019 թվականին ՌԴ-ում անկանխիկ վճարումների մասնաբաժինը 10 տոկոսով ավելանալու է:

«Կարծում եմ, 2019 թվականի վերջում Ռուսաստանում անկանխիկ վճարումների մասնաբաժինը 10 տոկոսով ավելանալու է: 2018 թվականի ավարտին այդ ցուցանիշը կազմում էր 56 տոկոս», — հայտարարել է Բակինան:

Դեպարտամենտի ղեկավարը նաև հայտնել է, որ այս տարի բանկերը միանալու են ԿԲ-ի արագ վճարումների համակարգին: Իսկ երկրորդ կիսամյակից հնարավոր կլինեն փոխանցումներ՝ ի շահ իրավաբանական անձանց:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Կենտրոնական Բանկը արագ վճարումների համակարգի մասնակիցներին առաջարկել էր ընթացիկ տարվա ընթացքում համակարգով իրականացված դրամական փոխանցումների համար միջնորդավճարներ չգանձել:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր