
Հանրահայտ չինական AliExpress ինտերնետային խանութի վաճառքի բաժնից հայտնել են «Вконтакте» սոցիալական ցանցի հետ բանակցությունների ավարտի մասին: Դրա արդյունքում Չինաստանի արտադրանքը վաճառվելու է սոցցանցի էջերում:
Արդեն հայտնի է, որ չինական ապրանքների լայն ցանկը «Вконтакте»-ում կհայտնվի մոտ օրերս:
Ռուսաստանցիները կկարողանան գնումներ իրականացնել ռուսական սոցցանցի սովորական ինտերֆեյսով: Այդ հարցում նրանց կօգնի AliExpress պորտալից սոցիալական հավելվածը, որն արդեն ներդրվել է VKApps-ում:
Գնված ապրանքի դիմաց հնարավոր կլինի վճարել՝ օգտագործելով VK Pay համակարգը, նաև վճարումների համար հնարավոր կլինի օգտագործել քարտեր և էլեկտրոնային վճարային համակարգեր:
AliExpress-ի ղեկավարությունը վստահ է, որ «Вконтакте»-ի հետ համագործակցությունը կտա ռուս սպառողների քանակը կրկնապատկել:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



