jkjhkjhkj

21-02-2019 13:24 1270

Sberkarta

Զաբայկալսկի երկրամասի դատարանը տուգանել է «Սբերբանկին»` վարկային քարտից գումար կանխիկացնելու ժամանակ միջնորդավճարներ գանձելու համար:

«Չիտայի չորրորդ վերաքննիչ դատարանն անօրինական է ճանաչել 8-րդ (կանխիկացման ժամանակ 3 տոկոս միջնորդավճարի գանձումը՝ նվազագույնը 390 ռուբլի) և 16-րդ կետերը (Visa և MasterCard վարկային քարտի սպասարկման սակագները)»,-ասվում է դատարանի որոշման տեքստում:

Դատական գործընթացը սկսվել էր Չիտայի բնակչուհու հետ տեղի ունեցած միջադեպից հետո, նա քարտից 100 ռուբլի կանխիկացնելիս վճարել է 390 ռուբլի միջնորդավճար:

«Սբերբանկն» իր գործողությունը հիմնավորել է «Բանկերի մասին» օրենքով: Դատարանի վճռով՝ «Սբերբանկը» տուգանվել է 20 հազար ռուբլիով:

Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանությամբ կազմակերպությունից հայտնել են, որ դա աննախադեպ միջադեպ չէր: Նման իրավիճակ գրանցվել էր նաև 2012 թվականին՝ «Ռուսկի Ստանդարտ» բանկի մասնակցությամբ:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր