
Միացյալ Նահանգներում խնդրագիր է հայտնվել, որով իշխանություններին կոչ է արվում Կանադային վաճառել Մոնտանա նահանգը՝ պետական պարտքը նվազեցնելու համար:
Հաղորդվում է, որ վաճառքի նախաձեռնողը Յան Համմոնդն է, որն առաջարկում է տարածքի մի մասը վաճառել 1 տրիլիոն դոլարով:
«Մենք մեծ պարտքեր ունենք, իսկ Մոնտանան անօգուտ է», - ասվում է խնդրագրի էջում:
Նշվում է, որ այս պահին խնդրագրին աջակցություն է հայտնել 12 հազար ամերիկացի:
ԱՄՆ իշխանություններն արդեն միջոցներ են ձեռնարկում՝ նման վաճառքն արգելելու համար:
Մոնտանա նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում։ Մոնտանայի տարածքը 381.156 քառակուսի կիլոմետր է։ Մոնտանան ավելի մեծ է Ճապոնիայից: Այն տարածքով չորրորդն է ԱՄՆ-ում` Ալյասկայից, Տեխասից և Կալիֆոռնիայից հետո: Տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա, ներառյալ անասնապահությունը և հացահատիկային բույսերի մշակումը։ Մյուս տնտեսության հիմնական ճյուղերից է հանքարդյունաբերությունը` այդ թվում գազը, նավթը, ծանր լեռնային ապարները, նաև արագ զարգանում է տուրիզմը: 2013 թվականի ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով` նահանգի բնակչությունը կազմել է 1 015 165 մարդ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



