
Ռուսաստանի Դաշնության վարկային կազմակերպությունների համար մշակվում է ստանդարտ, որը նախատեսված է բնակչությանը ներդրումային բաղադրիչով ռիսկային պրոդուկտների վաճառքի համար:
Այս մասին «Известия»-ին պատմել է Ֆինանսական ազգային ասոցիացիայի (ինքնակարգավորվող կազմակերպություն, որում ներառված են բոլոր խոշոր բանկերը) նախագահ Վասիլի Զաբլոցկին:
Բանկերի աշխատակիցներին արգելվելու է վաճառել մի ծառայություն մեկ այլ ուրիշի անվան տակ և լռել բոլոր բաղադրիչների մասին:
Բանկային ռիսկային պրոդուկտներ են համարվում ներդրումային բաժնետիրական հիմնադրամներում հավելվածները, արժեթղթերը, բրոքերային և անհատական ներդրումային հաշիվների վրա միջոցների փոխանցումները, որոնք բնակչությանը հաճախ ներկայացվում են ավանդների տեսքով:
Այսօր բանկերի յուրաքանչյուր 10-րդ հաճախորդը տուժում է իրեն գերռիսկային պրոդուկտների վաճառքից և աշխատակիցների լռությունից:
Ստանդարտի ընդունումն իրավիճակը կտրուկ կփոխի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



