11-04-2019 13:53 546

 

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի և Ասիայի միջև:

Աստանայում հինգշաբթի ընթանում է «Գաղափարից դեպի իրականություն. դեպի Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ՝ Ելբասի Նուրսուլթան Նազարբաևի եվրասիական նախաձեռնության 25-ամյակը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովը:

Միջոցառման մասնակիցներին Նազարբաևի ողջույնի ուղերձն ընթերցել է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դարխան Կալետաևը:

«Այս տարի լրանում է ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակը և եվրասիական ինտեգրացման գաղափարի 25-ամյակը: Ժամանակակից ԵԱՏՄ-ն հսկայական շուկա է ավելի քան 750 մլրդ դոլար արտաքին առևտրական շրջանառությամբ, որի միագումար ՀՆԱ-ն կազմում է 2 տրիլիոն դոլար, իսկ բնակչությունը գերազանցում է 180 միլիոնը», -  նշել է Նազարբաևը:

«Ոչ հեռու ապագայում մենք ԵԱՏՄ-ն տենում ենք որպես բաց տնտեսական հանրակցություն՝ օրգանապես ինտեգրացված համաշխարհային տնտեսական համակարգին, որպես հուսալի կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև: Տնտեսական ինտեգրացիայի ջանքերը կարող են դառնալ դիվերսիֆիկացիայի և տնտեսական աճի, կառուցողականության ամրապնդման , բիզնես միջավայրի բարելավման և մեր երկրների ներդրումային գրավչության աղբյուրներ»,- հավելել է նա:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր