12-04-2019 20:59 521

ԱՄՆ երեք խոշորագույն բանկերը ստուգել են իրենց հաճախորդների հաշիվները`Ռուսաստանից փողերի լվացման հնարավոր դեպքեր բացահայտելու համար, գրում է Financial Times- ը:

Կոնգրեսի լսումների ժամանակ այս մասին հայտարարել են Bank of America-ի , Morgan Stanley-ի և Citigroup-ի գործադիր տնօրեններ՝ Բրայան Մոյնիհենը Ջեյմս Գորմանը և Մայքլ Կորբաթը:

Ընդ որում՝ Bank of America-ի և Morgan Stanley-ի ղեկավարները հայտնել են, որ ստուգումները որևէ կասկածելի գործողություն չեն բացահայտել: Citigroup- ի ղեկավարն ասել է, որ «չի կարող մեկնաբանել շարունակվող քննությունը», գրում է թերթը:

Այս պահին ամերիկացի օրենսդիրները քննություն են տանում Deutsche Bank-ի նկատմամբ: Գերմանիայի խոշորագույն բանկը մեղադրվում է ռուսական հաճախորդների միջոցների լվացման համար: 2017 թվականին Deutsche Bank- ը համաձայնվել է վճարել 630 միլիոն դոլար տուգանք` ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության նմանատիպ նախորդ հետաքննության կարգավորման շրջանակում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր