13-04-2019 12:32 669

 

Մեծ Բրիտանիայի խոշորագույն վեց ընկերությունների ծախսերը Brexit-ի պատճառով կազմում են 348 միլիոն ֆունտ (456.3 միլիոն դոլար), հաշվել է Bloomberg-ը:

Bloomberg- ը հաշվարկել է այնպիսի ընկերությունների ծախսերը, ինչպիսիք են Royal Bank of Scotland-ը (RBS), HSBC բանկը, լոնդոնյան ապահովագրական Hiscox ընկերությունը, EasyJet լոուքոսթերը, AstraZeneca դեղերի արտադրողը և ինժեներական ու պաշտպանական կապալառու Babcock-ը:

Ընկերությունները ստիպված են լրացուցիչ ծախսեր իրականացնել, որոնք գնահատվում են միլիոնավոր ֆունտ ստեռլինգով՝ մոտ ապագայում Եվամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ֆոնին: Երկրին սպասվում է ևս վեց ամիս անորոշություն, այնպես որ ընկերությունները պատրաստվում են «քաոսային» Brexit- ի ամենավատ սցենարին՝ առանց գործարքի ելքին:

Նախապես ԵՄ-ից դուրս գալու ժամկետը սահմանվել էր մարտի 29-ը: Այս շաբաթ ԵՄ-ն երկարացրեց վերջնաժամկետը մինչև հոկտեմբերի 31-ը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր