13-04-2019 12:44 639

 

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցման համար, 575 մլն եվրո վարկ է վերցրել մինչև 2049 թվականը, հայտնում է Sports.ru-ն:

Հաղորդվում է, որ այն տարեկան 2.5 տոկոս տոկոսադրույքով, մարման ժամկետը՝ 30 տարի է:

Գումարները փոխանցվելու են 3 փուլով՝ 2019, 2020 և 2021 թվականների հուլիս ամիսներին:

Սկսված 2023 թվականից, տարեկան վճարումը կազմելու է 29.5 մլն եվրո:

Նախագիծը ֆինանսավորում են JP Morgan և Bank of America Merrill Lynch բանկերը՝ Banco Santander, Societe Generale-ի և CaixaBank-ի հետ համագործակցությամբ:

«Սանտիագո Բեռնաբեուն» գտնվում է Մադրիդ քաղաքում։ «Ռեալ» ՖԱ-ի տան դաշտն է։ Երբեմն այստեղ անցնում են Իսպանիայի հավաքականի խաղերը։ Մարզադաշտը անվանվել է ի պատիվ 1943-1975 թթ. Ռեալի նախագահ Սանտիագո Բերնաբեուի, որը եղել է մարզադաշտի կառուցման հիմնական «մեղավորը»։ Շինարարությունը տևել է 3 տարի։

2007 թ. նոյեմբերի 14-ին ՈւԵՖԱ-ն Բերնաբեուին շնորհեց էլիտար ֆուտբոլային մարզադաշտի կարգավիճակ։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր