15-04-2019 17:24 487

 

ՌԴ Կենտրոնական Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարություն է տարածել Ռուսաստանում գնաճի վերաբերյալ, հայտնում է DEITA.RU-ն։

Վաշինգտոնում ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հանդիպման ժամանակ Էլվիրա Սախիպզադովնան հայտարարել է, որ Ռուսաստանում գնաճի պիկը, ամենայն հավանականությամբ, արդեն հաղթահարվել է։ Միևնույն ժամանակ, Նաբիուլինան նշել է, որ այդ մասին լիովին վստահ չի կարող ասել։

Գնաճի պիկը Կենտրոնական Բանկը գնահատում էր տարեկան 5,5-6 տոկոս։ Մարտին տարեկան գնաճը կազմել է 5,3 տոկոս` փետրվարի 5,2 ցուցանիշի նկատմամբ։

Ռուսաստանում սպառողական գները փետրվարին միջինը 0.4 տոկոսով աճել են, տարվա սկզբից՝ 1.5 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 5.2 տոկոսով։

Ավելի վաղ, Ռուսաստանի Բանկը երկրում 2019 թվականի տարեկան գնաճի վերաբերյալ կանխատեսում էր ներկայացրել: Նշվում էր, որ այն կազմելու է 5-5,5 տոկոս

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր