jkjhkjhkj

24-05-2019 13:27 659

 

Amazon Japan ինտերնետ-ռեթեյլերը ուրբաթ դադարեցրել է Huawei չինական ընկերության արտադրանքի վաճառքը, հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին:

Նրանք պարզաբանել են, որ այդ որոշումը կապված է այն խիստ սահմանափակումնրի հետ, որոնք ԱՄՆ-ի վարչակազմը սահմանել է չինական այդ կորպորացիայի հետ բոլոր գործարքների նկատմամբ: Kyodo-ի տվյալներով՝ Amazon Japan-ը դադարեցնում է Huawei-ի բոլոր ապրանքների՝ սմարթֆոնների, նոութբուքերի, պլանշետային համակարգիչների և այլ արտադրանքի վաճառքները: Թե որքան երկար կշարունակվի բոյկոտը, չի նշվում:

Ավելի վաղ ԱՄՆ Առևտրի նախարարությունը Huawei-ը սև ցուցակում էր ընդգրկել «ԱՄՆ ազգային անվտանգությանը հակասող գործունեության» համար: Huawei-ի հետ մեկտեղ սև ցուցակում կհայտնվեն դրա հետ կապված ևս 70 ընկերություններ: Ամերիկացի արտադրողներին, որոնք որևէ սարքավորանք են վաճառում Huawei-ին, կպահանջվի ԱՄՆ-ի իշանությունների հատուկ թույլատրագիրը:

Մայիսի 21-ին Առևտրի նախարարությունը տեղեկություն էր հրապարակել ժամանակավոր ընդհանուր թույլտվություններ տրամադրելու մասին, որոնք չինական Huawei ընկերությանը թույլ կտան պահպանել եղած ցանցը և առկա հաճախորդներին ծրագրային թարմացումներ տրամադրել:
3 прикрепленных файла

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր