Սիրով տեղակացնում ենք, որ 2019թ. մայիսի 7-ին, սահմանված ժամկետից շուտ, տեղաբաշխվել է սույն թվականի մայիսի 2-ից մեկնարկած «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված AMSWISB2AER6 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ամբողջ ծավալը:
Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝
| ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐԺՈՒՅԹ | ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼ | ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ | ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ | ՄԵԿ ՊԱՐՏԱՏՈՄՍԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔ |
| ԱՄՆ դոլար | 5,000,000 | 6 տարի | 6.5 տոկոս | 100 դոլար |
Թողարկված պարտատոմսերը ձեռք են բերվել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ այդ թվում նաև ՀՀ առևտրային բանկերի կողմից:
Թողարկված պարտատոմսերի ազդագրով սահմանված կարգով հրապարակային տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալն ամբողջությամբ վաճառվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից /մայիսի 8-ից/ հետո մեկ շաբաթվա ընթացքում Բանկը դիմելու է Բորսա` պարտատոմսերի շրջանառությունը կարգավորվող շուկայում ապահովելու նպատակով, որից հետո արդեն շուկա ստեղծողի կողմից իրականացվելու է վերոնշյալ պարտատոմսերի երկկողմանի գնանշումը:
Материал защищен авторским правом и охраняется законом



