08-05-2019 19:29 122

 

Սիրով տեղակացնում ենք, որ 2019թ. մայիսի 7-ին, սահմանված ժամկետից շուտ, տեղաբաշխվել է սույն թվականի մայիսի 2-ից մեկնարկած «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված AMSWISB2AER6 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ամբողջ ծավալը:

Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝

 ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐԺՈՒՅԹ  ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼ  ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ  ՄԵԿ ՊԱՐՏԱՏՈՄՍԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔ
 ԱՄՆ դոլար 5,000,000  6 տարի  6.5 տոկոս  100 դոլար 

Թողարկված պարտատոմսերը ձեռք են բերվել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ այդ թվում նաև ՀՀ առևտրային բանկերի կողմից:

Թողարկված պարտատոմսերի ազդագրով սահմանված կարգով հրապարակային տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալն ամբողջությամբ վաճառվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից /մայիսի 8-ից/ հետո մեկ շաբաթվա ընթացքում Բանկը դիմելու է Բորսա` պարտատոմսերի շրջանառությունը կարգավորվող շուկայում ապահովելու նպատակով, որից հետո արդեն շուկա ստեղծողի կողմից իրականացվելու է վերոնշյալ պարտատոմսերի երկկողմանի գնանշումը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր