09-10-2023 15:38
887
Դեպի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի թունելը վերականգնված է եւ բաց է տրանսպորտի բոլոր տեսակների համար, տեղեկացրել է «Sputnik-Грузия»-ն՝ հղում կատարելով Վրաստանի Ավտոճանապարհների վարչությանը։
Սահմանափակումը մտցվել էր միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 132-135 կիլոմետրի տեղամասում՝ հոկտեմբերի 5-ին էլեկտրահամակարգի վերականգնողական աշխատանքների հետ կապված։
Թունելի փակ եղած ժամանակ վարորդներն օգտվել են ներպետական նշանակության շրջանցող ճանապարհից։ Երթեւեկությունը վերահսկվել է պարեկային ոստիկանության կողմից։
Материал защищен авторским правом и охраняется законом



