Evocabank-ում այսուհետ կարելի է ստանալ հիփոթեքային վարկ ավելի ցածր կանխավճարով:
Evocabank-ից տեղեկացնում են, որ բարելավվել են հիփոթեքային վարկավորման պայմանները: Այսուհետ բնակարան երիտասարդներին ծրագրով հիփոթեքային վարկերը կտրամադրվեն սկսած 7.5% կանխավճարով՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման:
Ծրագրի շրջանանակներում ամուսինների գումարային տարիքը չի կարող գերազանցել 70-ը, իսկ ամուսիններից յուրաքանչյուրի տարիքն արդեն կարող է գերազանցել անգամ 35-ը:
Բնակարան երիտասարդներին ծրագրով վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 6.8%, որից՝
- Երևանում սուբսիդավորվում է 2%-ը և կազմում՝ 4.8%
- Մարզերում՝ 4%-ը և կազմում՝ 2.8%
- Վարկի մարման առավելագույն ժամկետը 15 տարի է:
Ինչպես նշում է Evocabank-ի մանրածախ գործառնությունների վարչության պետ Սերգեյ Գասպարյանը. «Համոզված ենք՝ այս բարելավումը մեծ դրական արձագանք կունենա: Այն հնարավորություն կտա բազմաթիվ ընտանիքներին ներգրավվելու ծրագրին ու ձեռք բերելու բնակարան հարմար պայմաններով: Նշեմ նաև, որ Բանկի սեփական միջոցներով հիփոթեքային վարկերը տրամադրվում են 0% կանխավճարով՝ լրացուցիչ բնակելի անշարժ գույք գրավադրելու դեպքում»:
Բնակարան երիտասարդներին ծրագրով վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը մինչև սուբսիդավորումը կազմում է 7.2%` 6.8% անվանական տոկոսադրույքի դեպքում:
Կարդացեք նաև` ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱՌԿԱ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով