jkjhkjhkj

30-11--0001 04:00 1522

Սև ծովում մեկնարկել է «Թուրքական հոսք» գազամուղի ստորջրյա հատվածի շինարարությունը: Շինարարությունը սկսվել է ռուսական ափերից: Սև ծովի հատակին յուրաքանչյուր հոսքի համար կտեղադրվի 900 կմ երկարությամբ խողովակ: Գազամուղը ընդհանուր առմամբ կունենա տարեկան 30 մլրդ խմ թողունակություն: Շինարարությունն իրականացնում է Allseas ընկերությանը պատկանող Audacia նավը:

«Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերն ասել է, որ ծրագիրն իրականացնելիս խստորեն հետևելու են գրաֆիկին, 2019-ի վերջին թուրք և եվրոպացի գործընկերները կարող են ռուսական գազի ներկրման նոր երթուղու հույս ունենալ:

Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք»-ի պայմանագիրը Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կնքվեց 2016-ի հոկտեմբերին: Գազամուղի առաջին խողովակը նախատեսված է ռուսական վառելիքը Թուրքիա հասցնելու համար, երկրորդը՝ Հարավային ու Հարավարևելյան Եվրոպայի երկրներ հասցնելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր